«Մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը». Ալեն Սիմոնյանի արձագանքը


15:44 , 17 հուլիս, 2023
Եվս մեկ ՓՈՒՉԻԿ 
Ձեզ եմ ներկայացնում հերթական նյութը , որտեղ մոտ մեկ տասնյակ անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը: Բնական է` ոչ մի փաստ , ոչ մի կապ , ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում , ոչ մի ՀԵՏՔ ,միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը:
Սենց էժան մանիպուլյացիաները , դատարկ նյութերը ե՞րբ են ավարտվելու: Սենց նյութերը վարկաբեկում են հետաքննական լրագրությունը, առանց փաստ մանիպուլյացիա է արվում , որը հետաքննության գաղափարի մեջ չի տեղավորվում:
հ.գ. Լավ , լրագրողի նեղ անձնական դրդապատճառներն ինձ լավ հայտնի են, բա մեկը կողքից չի ասել՞ էս ինչ փուչիկ ա
Կից նյութն այստեղ՝ Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է