Ասիայի բռնցքամարտի կոնֆեդերացիան (ASBC) ցանկություն ունի դուրս գալ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կազմից։
Պատճառն այն է, որ IBA-ն Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշմամբ զրկվեց ճանաչումից:
Ասիական կոնֆեդերացիան առաջիկա օրերին արտահերթ նիստ կանցկացնի այս թեմայի վերաբերյալ:
Անցած հրապարակման մեջ նշել էի,որ գլոբալ քաոս կսկսվի,երբ բռցքամարտը բաժանվի 2 մասի։Ի դեպ այդ եերևույթի փոքր մոդելը ստեղծվեց Հայատանում համարյա մեռած մարդկանց շնորհիվ։
Այս որոշումը կցնցի ամբողջ բռնցքամարտը,քանի ոոր Ասիայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ են ռուսական ազդեցության և սիրողական բռնցքամարտում թելադրող Ղազախստանն ու Ուզբեկսանը։Իսկ սա արդեն IBA-ի համար դառնում է ներքին փլուզման ամենամեծ պատճառը։IBA-ն հիմնաված է ռուսական,ղազախական,ուզբեկական մի քիչ էլ հայկական բռնցքամարտի վրա։
նմանատիպ հարված կարծում եմ շուտով կլինի Եվրոպայից։Իսկ դա արդեն կլինի IBA-ի վերջնական կործանման հիմնական նախադրյալը։
Ընտրության հնարավորության հավաանականությունը քչանում է։Բայց դեռ մի քանի տոկոս շանս կա։ԴԵՌ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել