«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի «Իմ ռեյտինգը քո ռեյտինգին վնաս չէ» խորագրով հետազոտության արդյունքները բավական հետաքրիր պատկեր են արձանագրել.1100 մարդու շրջանում անցկացված հարցումներով փորձել են ճշտել՝ արդյոք հարցվածները մասնակցե՞լ են 2018-ի հեղափոխությանը, թե՞ ոչ ու պարզել,որ եթե 2018-ին հարցվածների 91%-ը վստահեցրել էր, որ այս կամ այն կերպ մասնակցել է հեղափոխությանը, ապա արդեն հիմա նրանց ընդամենը մոտ 37%-ն է հայտարարել, որ մանակցություն է ունեցել 2018-ի հայտնի իրադարձություններին:

Սա չափաանց ուշագրավ պատկեր է. մարդիկ, հիասթափված լինելով հեղափոխությոնից, այլևս չեն ցանկանում իրենք իրենց ասոցացնել դրա հետ՝ չնայած շատ հավանական է, որ բացասական պատասխան տվածների գերակշիռ մասն իսկապես մասնակցած լինի հեղափոխությանը, քանի որ 5 տարվա ընթացում օբյեկտիվորեն չէր կարող արձանագրվել նման հակասական պատկեր:

Իշխանությունների ռեյտինգն իսկապես սարսափելի ընկել է և ընկել է ոչ միայն անձամբ Նիկոլի, այլև առհասարակ, «հեղափոխություն» կոչվածի, ինչը բնական է. նեկայիս Հայաստանը ուղիղ հակապատկերն է 2018-ին խոստացվածի, ուստի մարդիկ չեն ուզում իրենց հետ ասոցացնել մի բանի հետ, որը միայն վնաս է բերել երկրին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել