
Ինչպես հայտնի է, Նիկոլը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ, ինչին ի պատասխան Պեսկովը վստահեցրել էր, որ ռուսական կողմը նկատի կունենա այդ հանգամանքը՝ հասկացնելով, որ այդ հայտարարությունը Նիկոլի համար անհետևանք չի մնալու: Հիմա, փաստորեն, փորձ է արվում այս գեոպոլիտիկ իրավիճակում ալեկոծվող հայկական նավի համար փարոս ու ուղենիշ դարձնել Ուկրաինան՝ երկիր, որի հետ մերձեցումն այս իրավիճակում կարող է խիստ կոշտ արձագանքի արժանանալ Մոսկվայի կողմից՝ նույն արցախյան ճակատում դրանից բխող ողբերգական հետևաքներով: Հայասանն էլ կարող է դառնալ մարտական գործողությունների թատերաբեմ:
Կարապետյան Վալոդը, իհակե, թքած ունի Արցախի վրա էլ, Հայաստանի էլ: Բայց ոչ թե Վալոդն է այստեղ ապրում, այլ՝ 3 մլն հայություն.Վալոդն իր կուրատորների հրահանգներն է ի կատար ածում տաքուկ անկյունում, մինչդեռ այդ ամենի հետևաքները զգալու են այստեղ՝ Հայաստանում,ինչը նշանակում է,որ վալոդի խաղերին պետք է հակազդել հենց Հայաստանում:
Նիկոլն էլ, իհարկե, թքած ունի 3 մլն հայության վրա էլ, հայ ժողովրդի մնացյալ հատվածի էլ, ուղղակի դեռ վախենում, որ ռուսական հակազդեցությունը կարող է իր համար մի ողջ աթոռ արժենալ՝ ցմահ դատվելու հստակ հեռանկարով: Եթե վստահ լիներ, որ կպահպանի իշխանությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն էլ վարի կտար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել