Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմից հետո հեռացավ Արցախից՝ պատերազմի օրերին բունկերներում Նիկոլի կնկան «բարոյական աջակցություն» ցուցաբերած Սյամոն իր այդ քայլը պայմանավորել է նրանով, որ պատերազմի օրերին հանդիսանալով ԱԽՔ՝ իրեն իբր շան տեղ չեն դրել, և անկախ իրենից, բոլորովին անակնկալ կերպով ստորագրվել է նոյեմբերի 9-10-ի պայմանագիրը: Սյամոն նեղվել է ու հրաժարվել է իր՝ Արցախի հերոսի կոչումից էլ, պաշտոնց էլ՝ իբր կեցվածք դրսևորելով:

Սյամոն հերթական միմոսությունն է արել «Ազատության» եթերում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը, այն մատուցել այնպես, որ իր համար այս ճակատագրական պահին 44-օրյայում կրած պարտությունը ստվեր չնետի կարիերայի վրա: Այդ նպատակով հորինել է մի ասք, ըստ որի՝ ինքն իբր ի սկզբանե տեղյակ չի եղել պատերազմի ելքի մասին, տեղյակ չի եղել, որ Նիկոլը պայմանավորված պատերազմի է տանում երկիրը, որ հողերը հեշտ հանձնի ու մարսի: Սյամոն հասկանում է, որ միակ «կրուտիտը» այս իրավիճակում, չոր «ատկազն» է, քանի որ որևիցէ բացատրություն նրան այս իրավիճակում չի կարող դիվիդենտներ բերել, չի փրկում:

Սյամոյի հեքիաթը խիստ անհամոզիչ է հնչում, այնպես չէ՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել