Մայիսի 30-ին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար կայացած մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստում հաղթող է ճանաչվել «Գրող» գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝

Անահիտ Ասատրյան,

Օֆելյա Ասատրյան,

Արփի Ոսկանյան։

Հինգ ձայն ստանալով հաղթող է ճանաչվել Արփի Ոսկանյանը: Թե ինչ չափանիշներով է կատարվել ընտրությունը, դժվար է ասել:

 Տեսալսողական մեդիայի մասին օրենքը սահմանում է, որ

Խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

Միևնույն ժամանակ, օրենքի պահանջով Խորհրդի անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք:

Արփի Ոսկանյանի մասնագիտական ունակությունները մի կողմ թողնենք: Բայց հետաքրքրական է, որ Արփի Ոսկանյանը տարիներ առաջ աշխատել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում, նա հրապարակային կերպով սատարել է իշխող քաղաքական ուժին: Իր ֆեյսբուքյան էջում բացահայտ ցույց է տվել իր քաղաքական կողմնորոշումը:

Ավելին, Արփի Ոսկանյանի ամուսինը՝ Համբարձում Համբարձումյանը եղել է «Ելք» դաշինքի անդամ, իսկ 2018 թվականին եղել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու:

Նշեն նաև, որ խորդի անդամներ են Վահագն Թևոսյանը և Վասակ Դարբինյանը, ովքեր տարբեր տարիների ևս աշխատել են «Հայկական ժամանակում», ավելին Թևոսյանը նաև իշխանական ցուցակով ընտրված պատգամավոր է եղել: Թե ինչքանով սա կարող էր ազդել ընտրության վրա, կարծում ենք, ակհայտ է:

Փաստացի, ստացվում է, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը համալրվեց ևս մեկ ՀԺ-ական լրագրողով, իսկ կարևորագույն պետական մարմինը, որը կոչված է անկախ մարմին լինել, ևս մեկ իշխանամերձ գործչով:

Իսկ այդ ընթացքում Փաշինյանը մասնակցում է Ժողովրդավարության հայկական ֆորումին և հարց հնչեցնում՝ այդ ո՞ր անկախ մարմնում եմ նշանակել յուրայինի:

Պատասխանը բացի հռետորական լինելուց, նաև ներառում է բազմաթիվ անուններից կազմված շարք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել