Վարդապետյան Աննայի ընկերուհի Մանասյան Անոն, որ հիմա Նիկոլի մոտ ՄԻՊ է աշխատում, Ժողովրդավարության հայկական ֆորումում խոսել է անհանդուրժողականության ու ատելության խոսքի անթույլատրելիության մասին՝ «յուղ քսելով» ԵՄ դեսպան Վիկտորինի սրտին: Համոզմունք հայտնելով, թե հասարակությունը մեծապես բևեռացված է՝ Անոն ընդգծել է ԼԳԲՏ համայնքի «խոցելի» վիճակը՝ նրանց փաստացի «ծայրահեղ անհանդուրժողականության» զոհ համարելով:

Նույն համաժողովում Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը որպես իր ցանկություն հայտարարած ԵՄ դեսպան Վիկտորինի ներկայութամբ Անոն, իհարկե, այլ բանի մասին չէր էլ կարող խոսել. թե՛ իր աշխարհայացքով, թե՛ ունեցած նպատակներով Անոն լիարժեքորեն տեղավորվում է համասեռամոլների ջատագովի կերպարում՝ հատկապես հաշվի առնելով Նիկոլի քաղաքական շահերը: Ստամբուլյան կոնվենցիան չէ, ինցեստի պարտադիր լինելու մասին էլ եվրոպացիներին հաճելի որոշում կընդունի Նիկոլը, միայն թե պահպանի իշխանությունն ու ցմահ իշխի:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասին հոգածության վերաբերյալ խոսում է մեկը, ով իշխանություններից բխող քաղաքական անհանդուրժողականության նկատմամբ շարունակաբար դրսևորում է կրավորական կեցվածք: Այս իմաստով, ի դեպ, Մանասյան Անոն կարծես կրկնում է տիկին Վիկտորինի վարքը՝ իր օգտակարությունը Վարդապետյան Աննային ապացուցելով:

Թուրքերի ճիրաններում հայտնված Հայաստանի թիվ մեկ խնդիրը Ստամուլյան կոնվենիան ու գեյե՞րն են: Մարդու իրավուքների մասին բարձրաձայնողները ինչո՞ւ են «բերանները ջուր առել» նույն զոհվածների ծնողների իրավուքների ոտնահարման հետ կապված դեպքերի առնչությամբ: Բա Աշոտիկին ո՞վ պետք է դատապարտի, միայն ընդդիմադիրներն ու ժողովո՞ւրդը, բա «արդարության ջահակիրները» ի՞նչ պետք է անեն, տակից Նիկոլին ոգևորեն, որ է՛լ ավելի ջանասիրությամբ տրորի մարդկանց արժանապատվությո՞ւնը՝ նրանց, ովքեր չեն տեղավորվում Ստամբուլյան կոնվենցիայի արժեհամակարգի ծիրում: Պատկերացնո՞ւմ եք Մանասյան Անոյի կամ Վիկտորինի արձագանքը, եթե այսօր զոհվածի մոր փոխարեն մի լեզբուհի նստած լիներ բանտում…

Այս ամենը ծայրից՝ ծայր կեղծավորություն ու անբարոյականության խայտառակ դրսևրում է: Երևի հիմա էլ Նիկոլին դեմ են տվել Ստամբուլյան կոնվենցիան՝ հավատացնելով, որ Հայաստանը կպաշպանեն միայն այն ժամանակ, երբ Նիկոլին սարքեն երկնագույն, իսկ քանի դեռ հետերոսեքսուալ վարքը համարվում է միակ նորմալը Հայաստանում, իզգոյներ ենք լիելու՝ թուրքերին մատուցվելիք զոհի կարգավիճակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել