Հարց՝ ՔՊ-ական Արուսին՝ իսկ ինչո՞ւ պետք է Ադրբեջանն այքան անկաշկանդ զգար իրեն, որ կարողանար մտնել ՀՀ ինքնիշխան տարածք, առևանգել դիրքեր հաց տանող երկու հայ զինվորի: Արուսը, իհարկե, սրա պատասխանը չունի, ինչպես և չուներ Պապիկյան Սուրիկը, երբ ԱԺ-ում հազիվ կարողացավ ճողոպրել լրագրոնղերի համապատասխան հարցից՝ կոչ անելով հետևել պաշոնական հաղորդագրություններին, քանզի դրանք չեն տարբերվում իր կարծիքից:
Իրականում կա կարծիք, որ գործ ունենք հերթական փոխպայմանավորվածության հետ. Բաքուն Հայաստանի տարածքից գերեվարված զինվորներին փորձելու է փոխանակել իր երկու դիվերսանտի հետ, որից մեկը կոնկրետ մարդ է սպանել Հայաստանում: Սա խիստ հավանական տարբերակ է՝ հաշվի առնելով արբեջանցիների սկզբունքայնությունն ու ՔՊ-ականների իլհամասիրությունը:
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին կամ Միշելին, ապա նրանց հետ հույս կապելն է, որ բոլորիս հասրեց այս օրվան: Հաագայի դատարանի որոշման վրա Բաքուն մաքրում է իր ոտքերը, իսկ Արևմուտքը ծպտուն չի հանում: Արուսը կասի՞ ինչու է այդպես: Ինչքան Սուրիկը կասի, այնքան էլ՝ Արուսը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1780
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել