
Պարզ է, թե ինչու է Գռզոյին հուզել այս հարցը. ռուս ռելոկանտների համը մնացել է Գռզոյի բերանը, քանի որ խոշոր հաշվով հենց նրանք են այսօր պարզերես անում Նիկոլի երեսը՝ ստեղծելով տպավարություն, թե Նիկոլն իբր այնքան հանճարեղ տնտեսագետ է, որ Հայաստանը, չնայած բազմաշերտ մարտահրավերներին, տնտեսական բում է ապրում: Արդյունքում շահում են բոլորը, բայց հատկապես՝ գռզոները, որոնք օտարների փողերի հաշվին իրենց իշխանությունն են փիառում ու խալխի տաղանդներն իրենց վերագրում:
Ինչպես հայտնի է, իշխանությունները նպատակադրվել են բացել հայ-թուրքական սահմանը: Գռզոյի հայտարարությունները, անկակսած, յուրահատուկ երանգ ու իմաստ են ձեռք բերելու այն ժաանակ, երբ իբր կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Կասկած չկա, որ Գռզոն այդ դեպքում էլ սկսելու է թուրքերին հրավիրել Հայաստան՝ ապրելու ու զարգանալու: Հաշվի առելով թուրքական պետական քաղաքականությունը՝ մեծ է հավանականությունը, որ Գռզոյի «էստի համեցեք»-ը լայն արձագանք սկտանա թուրքական պետության՝արտագաղթից տառապող Հայաստանի համար դրանից բխող բոլոր մարտահրավերներով:
Ի գիտութուն Գռզոյի՝ Հայաստանը երբեք օտարների համար գրավիչ բնակատեղի չի կարող համարվել այնքան ժամանակ, քանի դեռ բոլորիս գլխին կախված է ոչնչացման վտանգը. թիվ մեկ գործոնը, որը գրավիչ է դարձնում այս կամ այն երկիրը, անվտանգային խնդրի չգոյությունն է՝ մի բան, որի մասին այսօր մենք միայն երազել կարող ենք: Իսկ գլոբալ իմաստով Գռզոն լավ կանի՝ խոսի ոչ թե Հայաստան ռելոկանտներ բերելու մասին, այլ՝ այստեղ ապրող հայ քաղաքացիների համար երկիրն իսկապես գրավիչ դարձնելու: Եթե հայ մարդն իր երկրում կարողանա լիարժեքորեն ինքնադրսևորվել՝չունենալով անվտանգության խնդիր, ինչո՞ւ պետք է այստեղից փախչի:
Բայց դե Գռզոյի պլանը լրիվ այլ է. նրան Հայաստանը պետք է առանց հայերի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1776
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել