Երբ հայտնի դարձավ, որ Ստամպուլի երիտասարդ քաղաքապետը չի լիելու այն ֆիգուրը, որի շուրջ համախմբվելու էր Թուրքիայի ընդդիմությունը, հեռատես մարդկանց համար պարզ դարձավ, որ Էրդողանը չվերընտրվելու շանս չունի. վերջինիցս ավելի ծեր ու ոչ խարիզմատիկ քեմալականը սկզբուքնորեն չէր կարողանալու Էրողանին ձեռնոց նետել, ու չնայած մինչև վեջրին պահն ինտրիգը շարուակվում էր, սակայն հրաշք տեղի չունցավ:
Հայաստանում կա տեսակետ, որ Քըլըչդարօղլուի ընտրությունը դրական ազդեցություն կարող էր ունենալ Հայաստանի վրա. «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվելը (վերջին օրերին, սակայն, հասկանալով իր համար դրա վտանգավորոթյոնը՝ հայտարարել էր, որ, այնուամենայնիվ, «Զանգեզուրի միջանցք» բացվելու է) ու Իլհամի հանդեպ փոխադարձ սառը վերաբերմունքն այս թեկնածուին հայկական շահի տեսանկյունից գայթակղիչ էին դարձնում՝ հույս տալով, որ Թուրքիայի աշխարհիկության ու ժողովրդավարական արժեքների ջատագովի կառավարումը էրդողանական շրջանից էականորեն կտարբերվի: Թե որքանով էին հիմնավոր այդ հույսերը, իհարկե, քննարկման այլ թեմա է, բայց փաստը դա էր:
Էրդողանի վերընտրությունը լուրջ մարտահրավեներով է մեզ համար լի. հաշվի առնելով հատկապես իլհամասեր Սինան Օղանի գործոնը, որը, ըստ էության, Իլհամի հրահանգով կանգնեց Էրդողանի կողքին ու ապահովեց նրա վերընտրությունը, կոնկրետ Էրդողանին պարտապան է դարձնում Իլհամի առաջ: Ասել կուզի՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է ցանկացած դեպքում՝ ուժով, թե՝ կամովին, եթե, իհարկե, որպես հավելավճար Իլհամը ասենք Սևանն էլ չուզի:
Ինչ վերաբերում է Նիկոլի շնորհավորանքին, ապա պետք է արձանագրել, որ այն իսկապես սրտանց է ստացվել. Էրդողանն է Նիկոլի իշխանութան թիվ մեկ երաշխավորը, ու եթե չլիներ Պուտինի առջև նրա անձնական բարեխոսությունը, Նիկոլն այսօր բանտված կլիներ: Հաշվի առնելով, որ Նիկոլի թիվ մեկ խնդիրը սեփական հետույքը վարչապետի աթոռին սոսնձված պահելն է՝ անկախ նրանից, թե դրա հետևանքով քանի հազար քկմ-ով կկրճատվի ՀՀ սուվերեն տարածքը, Էրդողանի վերընտրությունը նրա համար կյանքի հարց էր, որի դիմաց նա պատրաստ է տալ թեկուզ ողջ Հայաստանը:
Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորմանը, ապա դա տեղի կունենա բացառապես Իլհամի պայմաններով, իսկ թե որոնք են այդ պայմանները, գիտեն միայն հենց իրենք՝ թուքերը, որոնց ախորժակը բավարարել չի ստացվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել