
Չնայած նույն Անդոնն ու մյուս բոլոր ՔՊ-ականները ջանք չեն խնայում՝ համոզելու, թե իրենք կապ չունեն Սյամոյի հետ, սակայն այդպս էլ չեն կարողանում իրենց հանրային խոսքն այնպես կառուցել, որ «չբռնվեն»: Անդոնի խոսքերն ուղղակիորեն ցույց են տալիս այն, թե ով է, այնուամենայնիվ, Հակոբյան Աննայի սրտի ղարաբաղցին. Սյամոն է միմիայն, իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց ներկայությամբ ձեռնոց են նետում նրան, շինծու են,Արցախը դատապարտած կործանման:
Անդոնները սարսափում են այն մտքից, որ Ռուբեն Վարդանյանը նախ՝ կարող է դառնալ Արցախի ղեկավար, ապա՝ Նիկոլի հացին վայիս լինել՝ Արցախից գալով Հայաստան: Որպեսզի դա տեղի չունենա, Նիկոլն Արցախ է գործուղել Սյամոյին, որը իբր պետք է խանգարի Վարդնյանի արցախյան կարիերային. եթե Արցախում Վարդանյանն արդյունքներ չգրանցի, բնականաբար, Հայաստանում անելիք չի ունենա, բայց քանի որ Սյամոյի վատ համբավն իրենից առաջ է վազում, հիմա անդոնները կոծկում են նրա մեղքերը բազում՝ չհասկանալով, որ Սյամոյին վատություն են անում իրականում, քանզի նրա հովանավոր Նիկոլն արցախցիների աչքի փուշն է վաղուց. ամեն անգամ, երբ Սյամոյին սրանք գովում են, «Իժոյի» հանրային վարկանիշից մի բալ պակասում է՝ նրան իջեցնելով շրիշակի մակարդակի:
Սրանց էլ կարելի է հասկանալ՝ եթե իրենք չգովաբանեն, բա է՛լ ո՞վ է այդ չարքաշ գործն իրենց փոխարեն անելու, թուքումուր ուտելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել