Հայաստանի ատոմակայանի հարցը թուրք-ադրբեջանական տանդեմի համար ունի կենսական նշանակություն: Առիթը բաց չեն թողնում՝ վայնասուն բարձրացնելու ու Մեծամորի ատոմակայնն ասենք մարդկության գոյությանը սպառնացող թիվ մեկ վտանգ աշխարհին մատուցելու: Սա բնական է, քանի որ Թուրքիան հասկանում է, որ քանի դեռ ատոմակայանը կա, Հայաստանը փաստացի միջուկային երկիր է՝ փաստ, որն էականորեն կարող է կաշկանդել Անկարայի ախորժակը՝ ներխուժելու Հայաստանի տարածք: Ավելին՝ հայտնի է, որ ԽՍՀՄ տարիներին ատոմակայանի կառուցման վայրի ընտրությունը պատահական սկզբունքով չի արվել. Թուրքիայի սահմանին շատ մոտ վայրի ընտրությոնն ուներ հեռահար անվտանգային նպատակներ:
Թվում է՝ փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորության մասին խոսակցությունները շանս են Հայաստանի համար: Իհարկե, բայց միայն այն դեպքում, եթե դրանց հնարավոր կառուցումը չխոչընդոտի Մեծամորի ատոմակայանի բնականոն գործունությանը: Բայց մեծ է հավանականությունը, որ եթե դրանք կառուցվեն, ապա առաջին հերթին հարվածի տակ է հայտնվելու հենց հայաստանյան ատոկամայանը, որը, ինչպես հայտնի է, աշխատեցնում են ռուսները:
Արդյունքում Արևմուտքը կլուծի միանգամից երկու խնդիր՝ Թուրքիայի երազանքի իրագործումն ու Մոսկվայից ՀՀ-ին կտրելու խնդիրը: Ասել կուզի՝ ռեակտորների կառուցումը կարող է լրջագույն անվտանգային խնդիրներ առաջ բերել մեզ համար՝ դրանք լուծելու փոխարեն:
Ոչ մի դեպքում Մեծամորի ատոմակայանի գործունեությունը չի կարող դրվել հարցականի տակ, քանի որ այն կենսական նշանակություն ունի Հայաստանի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել