Tert.am-ը գրում է.

Համաձայն եմ ձեզ հետ, որ մեր պատմությունը մեր ինքնության մասն է, այո մեր պատմությունը մեր արժեքն է, մեր գիտակցության ու ինքնության մասն է, բայց այստեղ կա մի կարևոր նրբություն, դա պատմությո՞ւն է, թե՞ ապագայի մասին տեսլական։

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Tert.am-ի հարցի։

«Մինչև այս կետը, նկատի ունեմ, որ մեր պատմությունը մեր ինքնության մասն է, մեր արժեքային համակարգի հենասյուներից մեկն է, ընկալման հետ զրո տարընկալում ունեմ։ Հնարավոր տարընթերցումը կարող է լինել հետևյալի շուրջ՝ այդ պատմությունը նաև մեր քաղաքականությունները ձևակերպելու ռազմավարությո՞ւն է, թե՝ չէ։ Մենք այս Հայաստանի 29 743 քկմ տարածքը ընդլայնելու քաղաքական խնդիր մեր առաջ պե՞տք է դնենք, թե՞ պետք է չդնենք։ Ընդ որում ոչ միայն հիմա, այլ նաև 50-100 տարվա հեռանկարում․ իմ պատասխանն է՝ ոչ, չպետք է ձևակերպենք այդ խնդիրը, որովհետև եթե մենք ձևակերպենք այդ խնդիրը, ո՞ւմ հաշվին ենք ձևակերպելու»,- ասաց նա։

Նրա խոսքով՝  այդ խնդիրը ձևակերպելու ենք մեր շրջապատի հաշվին՝ այսօրվա գոյություն ունեցող միջազգայնորեն ճանաչված սահմաններով շրջապատի հաշվին։

«Այս պարագայում դա նշանակում է, որ մեր միջազգայնորեն ճանաչված շրջապատը մեզ ընկալելու է որպես սպառնալիք իր ռազմավարական անվտանգությանը և խնդիր է դնելու մեզ չեզոքացնել, ակնհայտ չէ՞ դա։

Այստեղ կա ռեակցիա, որ ասում են՝ մենք այնքան հզորանանք, որ իրենք մեզ չկարողանան չեզոքացնել՝ հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից, եթե այդ սպառնալիքը համընդհանուր ընկալում ստանա, մենք առանց մեր հարևանների հետ հարաբերությունների չենք կարող զարգանալ»,- հայտարարեց Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել