Tert.am-ը գրում է.

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, ովքեր եթե ուսումնասիրեք կտեսնեք, որ հոգևոր առաջնորդությունը ձախողել են, այսինքն մադրկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են։

Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ ցավոք սրտի, այս դիրքի և իրադրության մեջ են հայտնված շատ բարձրաստիճան հոգևորականներ, բարձրաստիճանների մեջ էլ կան բազմաթիվները ովքեր իրոք հոգևոր առաջնորդությամբ են զբաղված։

Բայց վախենամ ամենաբարձր մակարդակում հենց հոգևոր առաջնորդությունն են ձախողել, որովհետև գոնե իմ նրանց հետ շփման փորձը, կարող եմ կիսել տասնյակ անգամներով և այդ տասնյակ անգամներից ոչ մի անգամ ոչ մի բան չլսել Աստվածաշնչի մասին, չլսել ոչ մի բան նույնիսկ Նոր Կտակարանի ու Ավետարանի մասին, չլսել ոչ մի բան դավանաբանական խնդիրների մասին, այլ լսել բազմաթիվ բաներ՝ ցեմենտի, բետոնի, ապրանքը տանելու, ներմուծելու, մաքսազերծելու, արտահանելու, փողը էստեղ դնելու, այնտեղից հանելու, այս երթուղային գիծը մյուսով փոխարինելու, այս մի ավտոն մյուս ավտոյով փոխարինելու, մերսեդեսի թազա վիպուսկը հին վիպուսկի հետ համեմատելու մասին»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել