Հակոբյան Աննան խայտառակվել է ու խայտառակել է Հայաստանը

Ի պատասխան իր հասցեին հնչող քննադատությունների Հակոբյան Աննան սաղի ինադու սելֆի է արել՝ «Ինստագրամի» իր էջի «սթորի» բաժնում հրապարակելով լուսանկար, որտեղ դասական հագուստով է՝ ի տարբերություն Զագրեբում «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին» մանակցելիս կրած հագուստի. Աննան, ի ցույց դնելով իր ծագումը, սովորական ջինսե տաբատ էր հագել ու ուսերի հատվածում բաց շապիկ՝ տեղիք տալով քննադատությունների:

Խնդիրը, իհարկե, Հակոբյան Աննայի զգեստապահարանը չէ, այլ՝ այն, թե արդյոք Աննայի վարքը պայմանավորված է բացառապես նրա ազատամտությա՞մբ կամ գեղջուկ մտածելակերպո՞վ, թե՞ իրականում գործ ունենք դավադրության հետ, որի նպատակը Հայաստանը խայտառակելն է՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք:

Իսկ գործ ունենք մեկի հետ, ով չի դադարում վարկաբեկել հայ կնոջ կերպարը, հանդես է գալիս՝ ծայրահեղ լիբերալ աշխարհայացքի ջատագով, ծաղրում է ավանդական արժեքները՝ դրանք անցյալի մնացուկ համարելով:

Աննան երևի մտածել է, որ եվրոպացիները, տեսնելով իր ջինսե տաբատն ու բաց ուսերը, պետք է գովաբանեն՝ նրան համարելով իրենցից մեկը, մինչդեռ ստացվել է հակառակ պատկերը, ու Աննան խայտառակվել է՝ իր հետ միասին խայտառակելով Հայաստանը:

Բնական է, որ այսպիսի մեկի կողմից ներկայացվող երկրի հանդեպ վերաբերմունքն էլ համապատասխան պետք է լինի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել