Մոսկվան Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները համարում է այլընտրանք չունեցող: Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին։ Այս եռակողմ պայմանավորվածություններն այժմ կարգավորման միակ իրական, իրատեսական հիմքն են, հետևաբար մենք բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ առաջընթացը համարում ենք այլընտրանք չունեցող և անհրաժեշտ բոլորի համար»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել