Հայաստանում շահումով խաղերի ցանկացած գովազդ արգելված է օրենքով, բայց 2022 թվականին 2021-ի համեմատ առնցանց խաղադրույքներն աճել են 35 տոկոսով՝ 3,9 տրիլիոնից հասնելով 5.3 տրիլիոնի: Խաղամոլություն կոչվող աղետը գնալով ավելի մեծ չափերի է հասնում՝ մտնելով մարդկանց տներ ու ամեն օր քանդելով նոր ընտանիքներ: Ու կարծես թե բոլորն են հասկանում, որ սա աղետ է, բայց փաստ է՝ այս ճահիճն ամեն տարի իր մեջ ավելի շատ մարդկանց է քաշում:
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը շահումով խաղերի մասին հարց ուղղեց Փաշինյանին, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ լուրջ միջոցներ է ձեռնարկել խաղամոլության դեմ՝ գովազդն է արգելել, շահումով խաղեր կազմակերպող ընկերությունների հարկերն է բարձրացրել: Փաշինյանը նաև մեկ հետաքրքիր միտք ասաց: Նա ասաց, որ տեղյակ է, որ իր կառավարության իրականացրած գործողությունների արդյունքում շահումով խաղերի ծավալը նվազել է: Իհարկե Փաշինյանը սխալ գիտեր թվերը, բայց հարց է առաջանում ինչո ՞ ւ խաղամոլությունը չի նվազում մեր երկրում՝ անգամ այս ահռելի օրենսդրական փոփոխություններից հետո, որն իրականացնում է Փաշինյանը:
Պատճառը վարչապետը պետք է փնտրի իր շրջապատում՝ իր ընկերական շրջապատում: Համենայն դեպս Ալեն Սիմոնյանն օրերս ասաց, որ Փաշինյանն իր մոտ ընկերն է: Իսկ Ալեն Սիմոնյանի պես ազնիվ մարդու ասածների վրա կասկածելը մեղք է:
Ալեն Սիմոնյանը շատ ընկերներ ունի: Այդ ընկերներից է Վիվարոյի Վիգեն մականունով Վիգեն Բադալյանը, ում հետ Ալենը հաճախ հանգիստների է մեկնում՝ վերջինը Միկոնոս: Ալենի հովանավորյալ Վիգեն Բադալյանն է, ով չնայած իր քառակուսի գլխին կարծում է, որ բոլորից խելացի է ու իր կարծիքով հրաշալի միջոց է գտել շրջանցելու Փաշինյանի օրենքները: Փաշինյանն էլ այս փաստը հավանաբար չի նկատել, հակառակ դեպքում անկեղծորեն չէր պնդի, որ շահումով խաղերի ծավալը պետք է որ նվազած լիներ ու արդյունքում հիմար դրության մեջ չէր հայտնվեր:
Փաստն այն է, որ չնայած շահումով խաղերի արգելքին՝ Բադալյանն առանց վատ զգալու գովազդում է իր Վիվարոն որտեղ ուզում է և որքան ուզում է: Ամեն քայլափոխի՝ փողոցներում ու մետրոներում, կայքերում ու ռադիոներում լսում ու տեսնում ես Վիվարո: Վիգենի տաղանդը նրանում է, որ մտածել է փայլուն մի գաղափար Վիվարո բառի կողքին գրել է սպորտ բառը ու պնդում է, որ գովազդում է ոչ թե Վիվարո տոտալիզտորը, այլ Վիվարո սպորտ ալիքը թոռոմած Մարգարիտա Գրիգորյանին օգուտ տալու համար: Եթե նայոք գովազդներին, ապա կտեսնեք, որ նույն վիվարոյի գույներով, սպորտսմենների նկարներով ու Վիվարո գրվածքով, բայց պաստառների կողքին շատ փոքրիկ գրված սպորտ՝ ասես գովազդվում է սպորտային ալիք:
Ժամանակին մի քանի խելոքներ նույն կերպ գովազդում էին օղի մեր հարևան երկրում: Երբ ծանր ալկոհոլային խմիչքների գովազդի արգելքից հետո ստեղծել էին ջուր՝ նույն օղու անվամբ ու նույն շշերի դիզայնով ու գովազդում էին օղու տեսքով ջուր ողջ երկրով մեկ: Այն ինչ եղավ այդ խելոքների հետ հետո, ինչպես ասում են շատ հուզիչ էր: Անգամ ոզնուն է պարզ, որ նպատակը գաղտնի կերպով օղի գովազդելն էր: Չնայած ինչ գաղտնիքի մասին է խոսքը, երբ ականատեսը ողջ ազգն է, իսկ վիճակագրությունը պարզապես գոռում է, որ արգելքը չի աշխատում:

Ցավալին այն է, որ Վիգենի մրցակիցները նայելով, թե Վիգենն օրենքն ինչպես է շրջանցում նույնպես գրգռվում են ու իրենք էլ են ուզում շրջանցեն: Օրինակ Տոտոն բացել է Toto sport fm անունով խղճուկ մի ռադիո ու երկչոտ քայլեր է անում դա գովազդելու: Բարեբախտաբար առայժմ գովազդում է միայն ֆեյսբուքում: Կարծում եք Տոտոյի ռաբիզ տնօրեն Հարութի մոտ հանկարծ մեդիա մագնատ դառնալու ամբիցիանե՞ր են ծնվել, իհարկե ոչ: Անգամ ոզնուն է պարզ որ նա նախանձել է Վիգեն Բադալյանի հաջողությանը: Ավելին՝ Տոտոն նաև սկսել է թաքուն գումարներ տալ ինֆլուենսերներին, որոնք նայելով Վիվարոյի օրինակին ավելի համարձակ են սկսել գործել: Օրինակ դերասանուհի Ռոմելա Սարգսյանը, եթե նախորդ ամսիներին Տոտոյի թաքնված գովազդ էր անում՝ հագնելով Տոտոյի գույնի բաճկոններ, ապա հիմա ավելի համարձակ է գործում: 

Իհարկե Ռոմելայի գովազդն այնքան թաքնված է, որ դա հասկանում է միայն Տոտոյի մարքեթինգի Թերեզան ու մի քիչ էլ տնօրեն Հարութը, բայց փաստն այն է, որ այսօր արդեն Ռոմելան Տոտո գրվածքով վերնաշապիկ է ցույց տալիս ինչը նախկինում հազիվ թե համարձակվեր անել: Սա օրենքի խախտո՞ւմ է , իհարկե այո: Իսկ ինչո՞ւ ենք խախտում: Դե որովհետև եթե Վիգենին կարելի է, կարելի է նաև Տոտոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել