Այլասերված Հովիկը

Խոսելով ԱԺ-ի հանդեպ հանրության ցածր վստահության մասին՝ ակնհայտորեն նարցիսիզմով տառապող ՔՊ-ական Աղազարյան Հովիկը, այդ հանգամանքը չհամարելով մեծ աղետ, փաստը պայմանավորել է իշխանութան հատկությամբ՝ այլասերելու դրա կրողին: «Իշխանությունն ինքն էնպիսի բան ա նաև, բացասական բան ունի իրա մեջ, որ մարդկանց կարում ա այլասերի: Եթե չգործեն մեխանիզմները, ցանկացած մարդկանց համախումբ էլ, մի համախումբը 5 տարվա ընթացքում, մի համախումբը 10 տարվա ընթացքում կարա այլասերվի…»,-հայտարարել է ՔՊ-ական ամենհայտնի ճաղատը՝ վստահեցնելով, որ «վարչապետի» շուրջ սրբեր չեն համախմբված:

Աղազարյան Հովիկը, իհարկե, աչքի է ընկնում բացառիկ անկեղծությամբ՝ ինչը նրա խոսքին յուրատեսակ «շարմ» է հաղորդում՝ հարցազրուցները դարձնելով յուրահատուկ ինքնախոստովանական ճառեր: Այո՛, նույնիսկ Հովիկն է հասկանում, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում, իշխանությունների աննախադեպ այլասերման հետևանք է: Ընդ որում՝ այդ այլասերումը վրա է հասել ոչ թե իշխանությունը վերցնելուց մի քանի տարի հետո միայն, այլ՝ դրա հաջորդ իսկ օրը. հենց որ Հակոբյան Աննան «Ղռերից» տեղափոխվեց պալատ, համապատասխան գործընթացը սկսվեց, և քանի որ չկային ֆիլտրող մեխանզիմներ, այդ այլասերումը սկսեց կրել աննախադեպ մասշտաբներ՝ երկիրը թուրքի ոտքի տակի կոխան սարքած:

Շարունակաբար չայլասերվելու միայն մեկ ձև կա ՔՊ-ականների համար՝ ինքնակամ հրաժարականն ու մեղայականով քաղմաս ներկայանալը. միայն բանտի սառը պատերը կարող են սրանց ինչ-որ կերպ շտկել՝ կասեցնելով պետությունը ներսից կրծող փտախտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել