
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական։
«Թվարկված ճգնաժամային իրավիճակների կարգավորումը բարդանում է անվտանգության ոլորտում միջազգային պայմանագրերի համակարգի փաստացի քայքայմամբ, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների վրա գործադրվող ուժեղ պատժամիջոցներով և քարոզչական ճնշումներով։ Այնուամենայնիվ, մարտահրավերների բնույթը պահանջում է անդամ երկրների կողմից համակարգված միջոցներ՝ ուղղված կազմակերպության պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
Միաժամանակ նա նշել է անդամ երկրների անվերապահ հավատարմությունը հավաքական անվտանգության շահերին և ընդհանուր վճռականությունը՝ կիրառելու մշակված համատեղ մեխանիզմները վերը նշված և այլ խնդիրների լուծման համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել