Մեքսիկայի Չիուաուա նահանգի Սիուդադ Խուարես քաղաքում միգրացիոն ծառայության կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել:

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան մոտավորապես ժամը 22:00-ից հետո: Զոհերի մեծ մասը ներգաղթյալներ են:

Excelsior պարբերականն իր հերթին հայտնում է, որ մոտ 100 մարդ տուժել է վնասվածքներից և թունավորումից, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ենթադրվում է, որ հրդեհումը կատարել են ձերբակալված միգրանտները, որոնք գտնվում էին միգրացիոն ծառայության կենտրոնում՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի հետ սահմանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել