Լրագրողի նկատառմանը, որ ընդդիմությունը խիստ թերահավատորեն է վերաբերվում իշխանությունների այն պնդումներին, թե իբր բանակը պետության լիարժեք հոգածության ներքո է՝ պնդելով, որ հատկացված միջոցները նույնիսկ իրենց նպատակին չեն ծառայում, քանի որ հազար ու մի խնդիր կա բանակում՝ չկահավորված առաջնագծից՝ զենքի պրոբլեմ, Անդոնը հակադարձել է.«Բա էդ դեպքում ժողովուրդն ինչի՞ նրանց մերժեց, էդ դեպքում երեկ Սիսիանում և Անիում ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ բացարձակ քվեներ: Նշանակում է՝ Սերժ Սագսյանին և իր ղեկավարած քաղաքական թիմին շարունակում է մեր ժողովուրդը չվստահել, չէ՞: Ինչի՞ չի վստահում, եթե մենք այդքան ստախոս ենք»: Միաժամանակ Անդոնը որպես իրենց անաչառության ապացույց մատնացույց է արել ստեղծված քննիչ հանձնաժողովը, որը, ըստ նրա, օգնելու է բացահայտել թերացումները:

Անդոնի խոսքերն անչափ ցինիկ են հնչում ու հստակորեն բացահայտում են վերջին ընտրություններում գրանցված խայտառակ արդյունքների գաղտնիքը. իշխանություններն բոլոր զարտուղի ու ոչ զարտուցի ճանապարհներով հասել են հաղթանակի՝ լուծելու մի շատ կարևոր խնդիր՝ իրենց հայադավ քաղաքականության լեգիտիմացման, և ինչպես 2021-ի ընտրություններից հետո էին անընդհատ մատնացույց անում Նիկոլի վերընտրվելու փաստը՝ դա համարելով իրենց քաղաքականության արդարացում, այնպես էլ այս անգամ նույն բանն են անում՝ շրջանցելով նույն ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. միայն մամուլի կողմից հրապարակված փաստերը բավարար են՝ ընտրությունների արդյունքները համարելու ոչ լեգիտիմ:

Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, ապա այստեղ առհասարակ մեկնաբանելու բան չկա. դժվար թե Անդոնն այնքան հայրենասեր գտնվի, որ սեփական ձեռքով հրապարակի իր ու Նիկոլի գնդակահարության վերդիկտը: Ոչինչ դա կանեն հաջորդ իշխանությունները՝ լուծելու Արցախի վրեժը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել