Պետոյի կնիկ Անդրեասյան Ժաննան, խոսելով «Գոյ» թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել է՝ «Գոյ» թատրոնը չի փակվում, և չի դադարեցվում ստեղծագործական աշխատանքը: Մեկնաբանելով թատրոնի աշխատակիցների բողոքի ակցիաները՝ Անդրեասյան Ժաննան «չորով» ասել է. «ՊՈԱԿ–ը չպետք է գա-ասի՝ իրենք լավ պայմաններ են ուզում, թե՝ չէ։ ՊՈԱԿ–ը ֆինանսավորվում է պետության կողմից ու պետությունն է որոշում՝ ինչպես կարգավորել հանրային ֆինանսները, արդյունավետ օգտագործել…: Թատրոնը չի կարողանում սեփական եկամուտների աճ գրանցել, չեն կարողանում կատարել այն ցուցանիշը, որը իրենք են առաջարկում ու պլանավորում տարվա սկզբին»:

«Գոյը», որտեղ վերջերս բեմադրվեց «Նժդեհ» ներկայացումը, փաստորեն, հայտնվել է Ժաննայի կրծած ատամների տակ: Ասում են՝ «Գոյը» լուծարելու պատճառը ռեժիսոր Արթուր Սահակյանի հայացքներն են. նա կտրուկ դեմ է երկիրը թուրքին տալու նիկոլական ծրագրին ու չի վախենում իր քաղաքացիական կարծիքն արտահայտել երկրում ընթացող քայքայիչ պրոցեսների մասին:

Անդրեասյան Ժաննային, իհարկե, ԿԳՄՍՆ-ում չեն բազմեցրել՝ երկրի մշակությաին կյանքը հարստացնելու կամ դրա զարգացման համար լավ պայմաններ ստեղծելու համար, այլ՝ ընդհակառակը՝դրել են, որ ինչ կա-չկա քանդի ու ավիրի՝ վերջում դաշտում թողնլով միայն նրանց, ովքեր կա՛մ կլինեն Նիկոլի գաղափարական ադեպտները, կա՛մ էլ լեզուները մի տեղ կմտցնեն. Նիկոլի կուրատորներին պետք չեն հանրային ճիշտ կարծիք ձևավորող, հանրությանն արժեքներ տվող մարդիկ ու կառույցներ, այլ պետք են «մոխրագույն մկնիկներ»՝ Նիկոլի թրաշի հետ չխաղացող:

Մյուս կողմից՝ բավական վիճելի են ստացվել Պետոյի կնկա հիմնավորումները: Օրինակ՝ հարց է առաջանում՝ իսկ ՔՊ-ական խունտայի ներկայացուցիչները կարողացե՞լ են կատարել այն ցուցանիշը, որոնք իրենք են 2018-ին առաջարկել ժողովրդին՝ կեղծ խոստումների ու սին սպասելիքներ ձևավորելու գնով զավթելով իշխանությունը, որ տարիներ ի վեր բյուջեից պարգեևավճարներ ու բարձր աշխատավարձեր են լափել՝ չհաշված «լևի» եկամուտները, որոնց շնորհիվ շատերը դոլարային միլիոնատերեր են դարձել: Ո՞վ է որոշում՝ ո՞վ է արդյունավետ, ով՝ոչ, ով է պետքական, ով՝ բյուջեի վրա բեռ: Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ հատուկենտ են այն մշակութային օջախները, որոնք կարող են ինքնակերակրվել: Հիմա ի՞նչ, բոլորին փակելո՞ւ եք, թատրոնների շենքերն էլ տաք Գռզոյի՞ն:

Բա ձեզ ո՞վ է լուծարելու, Ժաննա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել