Եվ նորից արձանագրենք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետներին հաջողվում է շեղել հանրային ուշադրությունը երկրորդական թեմաների վրա։
Այսպես, էտված ծառերի քննարկման ֆոնին փաստացի անտեսված է մնում այն, որ Ադրբեջանի պահանջներով մեր հանձնվելու նոր թուղթը՝ երկրորդ կապիտուլիացիան ստորագրման վերջին փուլ է մտել, որի մասին այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարեց ՀՀ դե-ֆակտո վարչապետը։
Արցախն ու Հայաստանի տարածքների նոր հանձնումն է միակ թեման, որ պիտի մեզ հետաքրքրի, որովհետև եթե պետություն չմնա, ծառերից զատ կտրվելու են նաև հայ մարդկանց կյանքերը...
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել