
Մասնավորապես՝ փորձելով պատերազմի պարտության համար Նիկոլի իրական մեղքը կոծկել՝ 5-րդ շարասյան առաջնոդ է Գագոն հռչակել Ռուսաստանին ու հենց այդ երկրին մեղադրել Արցախի ներկա վիճակի համար: Ընդ որում՝ Գագոն հավաստիացրել է նաև, որ ներկա պահին էլ այդ «5-րդ շարասյունը» գործում է բանակի ներսում:
Գագոն բացահայտ հակառուսական ու հակաբանակային մերկապարանոց այսօրինակ հայտրարություններով, երբ, փաստորեն, լկտիաբար փորձ է արվում՝ բանակը վարկաբեկելու, հայ զինվորականությանը որպես շպիոն ներկայացնելու ու այդ հիմքով պատերազմում պարտության գլխավոր մեղավորի մեղքը կոծկելու, երկու խնդիր է լուծում՝ մեկը, ինչպես նշվեց, Նիկոլին անմեղ հռչակելու՝ ռուսներին մեղավոր կարգելու հիմքով, մյուսը՝ գալիք պատերազմում պլանավորվող հերթական պարտության մեղքն նորից բանակի ու ռուսների վրա բարդելու: Ընդ որում՝ կա նաև երրորդ լուծելիք խնդիրը՝ զինվորականության դեմ հարուցված քրեական գործերի, նրանց բանտելու մոլեռանդ ցանկության հիմնավորման հարցը: Ցանկացածին կարող են «5-րդ շարասյուն» հռչակել ու այդ հիմքով ազատազրկել՝ թուլացնելով բանակը, քայքայելով:
Գագոյին դա ձեռք է ալիս. նա այդ ընթացքում հարստանում է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1493
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել