Մելքոնյան Գագոն, փորձելով հերքել ռուսական կողմին, հայտարարել է, որ 2020-ի հոկտեմբերին պատերազմը կանգնեցնելու ռուսական փորձերը ձախողվել են ոչ թե Նիկոլի, այլ Ալիևի մեղքով: Ըստ Գագոյի՝ Նիկոլը դրական է պատասխանել Պուտինին՝ դադարեցնելու պատերազմը, իսկ վերջինս էլ փաստացի չի կարողացել համոզել Ալիևին՝ դադարեցնելու մարտական գործողությունները: Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ հայկական կողմը ոչ մի անգամ պաշտոնապես չի հերքել այն տեղեկությունը, որ Պուտինի ջանքերը ձախողվել են ոչ թե Նիկոլի, այլ Իլհամի մեղքով, Գագոն հավաստիացրել է,որ շատ շուտով այդ հերքումը կլինի, և բոլորը կիմանան իրականությունը:

Նիկոլենք կամիկաձե՞ են: Եթե իսկապես Գագոն ճիշտ է, ու խնդիրը ոչ թե Նիկոլից, այլ Իլհամից է բխել, ապա ինչո՞ւ է ռուսական կողմը տարբեր պետական այրերի մակարդակով շարունակաբար մեղադրում Հայաստանին այս իրավիճակում հայտնվելու համար: Ո՞ւմ է խաթր անում Նիկոլը՝ իր վրա վերցնելով Ալիևի մեղքը, ռուսների՞ն, թե՞ հենց Իլհամին: Ակնհայտ է, որ ոչ մի հիմք չկա՝ Նիկոլին կասկածելու ռուսամոլության համար, իսկ այլ թրքասիրության համար՝ որքան ասես: Մարդն ինքն է, չէ՞, իր բերանով հավաստիացրել, որ թուրք կոչվելուց չի նեղվում: Չի աասել՝ ինձ կարող եք ռուս ասել, այլ ասել է, որ թուրք համարվելն իր համար մեծ պատիվ է: Եվուրեմն՝ այն, որ հայկական կողմը չի հերքել ու չի հերքում ռուսական կողմից փաստացի հնչող մեղադրանքները, խոսում է այն մասին, որ Նիկոլն Իլհամին լավություն է անում, որ իր մեծ եղբոր վրա արնախումի ստվեր չընկնի, եթե, իհարկե, Գագոն չի խաբում: Թող ինքը գլոբալ մասշտաբով համարվի ազգի դավաճան, բայց Իլհամն իրեն լավ զգա, չնեղվի, որ ավելի դուխով սպառնա Հայաստանին ու նոր պատերազմ հրահրի:
Հարց ՝ ո՞ւմ է Գագոն հիմարի տեղ դնում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել