Ամերիկան բացահայտել է Նիկոլի իրական դեմքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին 2022 թվականի իր զեկույցը, որտեղ, ըստ պետքարտուղարության, ուսումնասիրվել է 200 երկրներում առկա իրավիճակը, այդ թվում` Հայաստանում: Ի թիվս այլ խնդիրների՝ պետքարտուղարությունը, դրսևորելով օբյեկիվորթյուն, Հայաստանում արձանագրել է համակարգային կոռուպցիայի հստակ առկայություն:

Մասնավորապես՝ զեկույցը շեշտում է, որ երկրում առկա է համակարգային կոռուպցիայի ժառանգություն բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարության, հանքարդյունաբերության, պետական կառավարման, խորհրդարանի, դատական համակարի, գնումների ու պետական աջակցության տրամադրման: Մեղադրանքներ են հնչեցվել նաև պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության մասին։

Զեկույցի այս հատվածը թերևս կարևոր է նրանով, որ համակարգային կոռուպցիայի բացակայության մասին մերկապարանոց հայտարարություններով Նիկոլը չի դադարում հանրության «գլուխն արդուկել»՝ ջանալով այդ չեղած հանգամանքը ներկայացնել որպես իր՝ նախկինների նկատմամբ ունեցած գերազանցության ապացույց՝ «Երկիրը հանձնում եմ թուրքին, բայց «զատո» համակարգային կոռուպցիա չկա» ցինիկ տրամաբանությամբ:

Հիմա ԱՄՆ պետդեպը, իսկ սրանից առաջ էլ նաև ազդեցիկ իրավապաշտպան միջազգային կազմակարեպություններից մեկն արձանագրում են տրամագծորեն հակառակ պատկեր՝ հստակորեն ֆիքսելով, որ Նիկոլը անխղճորեն ստում է. ոչ միայն ոչինչ չի արվել երկրում նախկինում գոյություն ունեցած արատավոր բարքերն արմաատախիլ անելու ուղղությամբ, այլև պախարակելի երևույթները նոր մակարդակի են բարձրացել՝ հասնելով «հեղափոխական» կատարելության:

Սա նշանակում է, որ այն հարցի պատախսաը, թե ինչո՞ւ աշխարհում Նիկոլի ժողովրդավարությանը բանի տեղ դնող չկա, կարելի է բացահայտված համարել. Հայաստանում ոչ մի ժողովրդավարություն էլ չկա, այլ ընդամենը լսվում են դրա մասին իշխանական լոլոներ, որոնք ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին լսարանին պետք չեն. եթե ինչ-որ բան բնության մեջ գոյություն չունի, ապա ինչպե՞ս կարող է այդ չեղած բանը ինչ-որ մեկին պետք լինել:

Նիկոլին դեռ ժողովրդավար համարողներն ուղղակի հույս ունեն Հայաստանը Թուրքիայի տակ գցել, իսկ Նիկոլն էլ մեծ սիրով համաձայնվել է դրան՝ պայմանով, որ իրեն ժողովրդավար կոչեն՝ լեգիտիմացնելով իր իշխանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել