Հետաքրքիր է, որ Նիկոլի հայտարարությանը զուգահեռ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն է նմանօրինակ մեսիջ հղել՝ համոզմունք հայտնելով, որ անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը: Ի դեպ՝ մինչ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում է, հայտնի է դարձել, որ Երևան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը, ինչը, իհարկե, չի կարող պատահական լինել:
Այն, որ Արցախում իրավիճակն իսկապես օրհասական է, այն, որ Ադբեջանը չի թաքցնում ռազմական ճանապարհով թեման մեկընդմիշտ փակելու իր մոլուցքը, փաստ է, ինչպես և փաստ է այն, որ ռուս խաղաղապահների գոյությունը բնավ չի զսպում կամ առնվազը շատ քիչ է զսպում Ալիևի ախորժակը. Թուրքն անկառավարելի է դարձել՝ փաստի առջև կանգնենցելով շատերին:
Հարցը թերևս հետևյալն է՝ ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան Ռասմուսենի առաջարկին այն էլ մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Ակնհայտ է մեկ բան՝ Արցախի անմեղ ժողովուրդը չի կարող զոհ գնալ գերտերություների աշխարհքաղաքական շահերին, 1915-ի պատմությունը 21-րդ դարի 20-ականներին չպետք է կրկնվի: Հայկական կողմի գերխնդիրը տվյալ իրավիճակում պետք է լինի ոչ թե այս կամ այն ուժային բևեռին հաճոյանալը, այլ գետնի վրա հարց լուծելը. եթե ռուսները վստահ են, որ սկզբունքորեն ի վիճակի են Իլհամի գյամերը քաշել ու վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ապա նրանց միջազգային խաղաղապահներով Արցախում փոխարինելու հարց չի կարող բարձրանալ, նրանց հեղինակությունը Կովկասում հարցականի տակ դնել չի ստացվի, իսկ եթե, այնուամենայնիվ, դա հնարավոր չէ, ապա Մոսկվան պետք է ընբռնումով մոտենա միջազգային խաղաղապահների՝ Արցախ մուտքի մասին հայտարարություններին՝ իր տապալման համար մեղադլով ոչ թե Երևանին, այլ՝ Իլհամին ու Թուրքիային, որի խամաճիկն է դարձել Ալիևը 2020-ից ի վեր:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1464
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել