Իմ հարցազրույցներում բազմիցս անդրադարձել եմ, որ անթույլատրելի է գերությունից վերադարձած տղաներին կրկին ԶՈՒ ուղարկել։
Մեկ անգամ նույնիսկ իմ այս մտքի համար ենթարկվեցի պարսավանքի յություբյան ալիքներից մեկի քոմենթներում։
Իրականությունից չպետք է փախնել, էմոցիաներն ու սիրտը պետք է հանել և բացառապես գլխով աշխատել, երբ խոսք է գնում բանակի, անվտանգության մասին։ Ահա իրականությունը։ Այսօրվա տարածած տեղեկատվությունը փաստում է , ցավոք սրտի, իմ իրավացի լինելը։ Ես իսկապես կուզեի, որ սխալված լինել, բայց դե․․․
Գերության մեջ հայտնված մեր տղաները չպետք է պետական որևէ ապարատում աշխատեն, այդ մարդիկ խոցելի են։ Պետությունը պարտավոր է աշխատի մասնավոր սեկտորի հետ և այդ մարդկանց աշխատանքի հարցը լուծի հենց մասնավոր սեկտորում, բայց ոչ պետական ,առավել ևս ուժային կառույցներում։
Որքան էլ ցավալի, կամ չգիտեմ խտրականություն դիտարկեք, մեր բոլորիս, մեր երկրի ազգային անվտանգության հարցը ամենագլխավորն է ․․․
Հ․Գ․ Գերությունից վերադարձած տղերքին թիրախավորել չի կարելի, պարզապես պետք է այնպես անել, որ նրանք հետաքրքրություն չներկայացնեն թշնամու հատուկ ծառայությունների համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել