Արցախի տեղեկատվական շտաբը նոր տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի զինուժի դիվերսիոն հարձակման մանրամասներից՝ համապատասխան նշումներով:

«Կից ներկայացնում ենք այսօրվա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները՝ տեսանյութում համապատասխան նշումներով: Այստեղ հստակորեն երևում է, թե ինչպես է ադրբեջանական դիվերսիոն խումբը մոտենում ճանապարհին ու հարձակվում ոստիկանական մեքենայի վրա, որը Ստեփանակերտից ուղևորվել էր դեպի հերթափոխի վայր, ինչպես են ՊԲ հարակից դիրքից պատասխան կրակ բացում նրանց ուղղությամբ և մնացած մանրամասները:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել