Ակնհայտ է այլևս, որ Հայաստանը հստակ քայլերով և նպատակաուղղված ռուսական օրիենտացիայից անցնում է թուրքական կողմնորոշման։
Կասեն, որ հարևանների հետ պետք է գնալ երկխոսության, հաշտեցման և վերջապես խաղաղության դարաշրջանի բացման։ Հրաշալի հումանիստական կենացներ են։ Բայց պատմությունն ավելի անողոք է, բայց արդար...
Առաջի Հանրապետության այրերը թուրքական օրիենտացիա որդեգրելով ևս հույս ունեին ոտքի կանգնել և լծվել խաղաղ պետականաշինության
Առաջին Հանրապետության ՎԵՐՋԻն վարչապետ Սիմոն Վրացյանը արդեն 1921 թվականին հղած կոչում նշում էր.
«․․․Մեր երկրում խաղաղ կեանք վերսկսելու համար մենք մեծապէս պէտք ունինք հարեւան Թիւրքիայի բարեկամութեանը, նոյնիսկ աջակցութեանը։ Ամէն մի քայլ այդտեղ՝ արտասահմանում որ հակառակ է մեր և Թիւրքիայի հետ բարեացակամ կապերը հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար։
Այսօր մենք երկու իրական ուժ ունինք մեր կողքին․ Մէկը Սովետական Ռուսաստանն է, միւսը Թիւրքիան։ Միւս ուժերը մեզանից շատ հեռու են։ Առաջինի հետ, ինչպէս ցոյց տուեց դառն փորձը, հաշտուել չենք կարող․ մենք պէտք է հաշտուենք ու բարեկամանանք միւսի հետ։ Այդ անհնարին չէ, որովհետեւ մենք եւ թիւրքերը ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխութեամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով․․․։
․․․Մեր այսօրուայ եւ վաղուայ իրական դրութիւնը պահանջում է հաշտ եւ բարեկամական կենակցութիւն մեր հարեւան Թիւրքիայի հետ։ Ուրեմն, մեր արտասահմանի բարեկամները - եթէ նրանք իրօք բարեկամ են մեզ - չպիտի դնեն Թիւրքիային այնպիսի դրութեան մէջ, որ նա նկատի մեզ իբրեւ իրա դժբախտութեան պատճառը և լցուի ատելութան ու վրիժառութեան զգացմունքներով հանդէպ մեզ․․․»։
Սրանք կոչեր են Փետրվարյան ապստամբության օրերից, երբ Հայրենիքի փրկության կոմիտեն հաստատեց ժամանակավոր իշխանություն։ Պատահական չէ, որ ներկայիս վիլսոնականները և արևմտամոլները փետրվարյան ապստամբությունը համարում են ազատագրական պայքարի փառավոր էջ մեր կյանքում
Իսկ պատմությունը շատ անողոք է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել