Մեր աղբյուրները հայտնում են, որ իրականում նախարարությունում դժգոհ են եղել Արմեն Արզումանյանի աշխատանքից, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի ապրիլին, այսինքն՝ անգամ մեկ տարի չաշխատեց այդ պաշտոնում: Գալով պաշտոնի եւ խոստումներ տալով՝ նա, փաստորեն, չի կարողացել իրականացնել դրանք, ինչն էլ այդպիսի դժգոհության պատճառ է հանդիսացել:
Տեղեկացանք նաեւ, որ մինչ այս պահը նրան դեռ փոխարինող չի նշանակվել, եւ նախարարությունում այնպիսի տրամադրություններ են, որ առաջիկայում այդ հաստիքը չի էլ համալրվի, եւ նրա գործառույթները կկատարեն նախարարի մյուս տեղակալները:
Նկատենք՝ «Ժողովուրդ» օրաթերթն այդպիսի վիճակագրություն էր ներկայացրել եւ գրել, որ նախարարություններում կադրային ճգնաժամ է, մի քանի գերատեսչություններում նախարարի տեղակալներ չկան: Փաստորեն, նրանց ավելացավ եւս մեկը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Արմեն Արզումանյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման որոշում կայացվել, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել