Ֆեյսբուքյան տիրույթում բավական լուրջ «միջադեպ» է գրանցվել, որը թերևս լույս է սփռում ՔՊ-ական Հայաստանի «լուսավոր» ապագայի վրա՝ բացահայտելով, մասնավորապես, Սիմոնան Ալենի հանցավոր պլանները:

Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»–ի տնօրեն Սուրեն Նազինյանը «Ֆեյսբուքում» վերատարածել էր Նիկոլի կայքում ժամանակին «Մարիխուանան կարող է հանգեցնել հոգեկան խանգարման. ԱՆ խորհրդատուն՝ դրա վնասակարության մասին» վերտառությամբ նյութը, որը մեկնաբանելով՝ Սիմոնյան Ալենը հայտնել է, որ մարիխուանան կարող է օրինականացվել, «և ճիշտ է դա անել հնարավորինս սեղմ ժամկետներում»:

Հայաստանում թեթև թմրանյութերի օրինականացման թեման նոր չէ: Դեռ 2018-ին էին ՔՊ-ական «շիշկաները» փորձեր անում՝ հանրությանը նախապատրաստելու այն «պայծառ» ապագային, որ պետք է ծագեր ՔՊ-ական իշխանազավթումից հետո. պարբերաբար հնչեցնում էին նարկոմանիան Հայաստանում օրինականցնելու անհրաժեշտության մասին թեզեր՝ կատարելով, ըստ երևույթին, «ջերմաստիճանի ստուգում»: Նրանք, իհակե, ինքնագլխություն չէին դրսևորում և կատարում էին իրենց արտերկրյա կուրատորների պատվերը՝ Հայաստանը յուրատեսակ նարկոհաբի վերածելու: Հետո թեման կարծես թե երկրորդ պլան մղվեց, իսկ հիմա, փասորեն, էլի փորձ է արվում այն առաջին պլան բերել՝ երկրի համար դրանից բխող հետևանքներով:

Փաստը, որ Ալենն է մարիխուանայի թեման առաջ տանում, բացատրելի է. ըստ «օդում կախված» լուրերի՝ ՀՀ ԱԺ նախագահը ԱՄՆ-ում մարիխուանայի պլանտացիաներ ունի, որի բերքի աչդյունավետ իրացման հարցում նրան կարող է օգնել հայկական շուկան: Կալիֆոռնիայում շատերն են մարիխուանա աճեցնում ու օրինական հիմունքներով վաճառում, ուստի կա շատ կոնկրետ մրցակցություն, և որպեսզի Ալենը հնարավորություն ունենա՝ բիզնեսն ընդլայնելու, փորձելու է Հայաստանը դարձնել «Ամերիկա», ինքն էլ դառնալ Գռզոյի «բարիգը»:

Հայաստանը տեխնիկական կանեփի «հայրենիք» սարքելու պլաններ ունեցող ՔՊ-ն կանգ չի առնելու, և եթե հասարակությունը շարունակի հանդուրժել սրանց նմաններին, վաղը կատարված փաստի առաջ ենք կանգնելու՝անհուսորեն խրվելով նարկոմանիայի ճահիճը, հատկապես մատաղ սերնդին բույսի վերածելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել