Ալենի «բերանը լեզու է դրել» Վաղարշապատի ընտրությունների արդյունքը՝ արդյունք, որ ձևավորվել է հիմնականում շնորհիվ գյուղերի, շնորհիվ այն հոսանքազրկումների, որ տեղի են ունեցել ընտրոթյան օրը: Բայց քանի որ ՔՊ-ում ընկել են էյֆորիայի գիրկը՝ չհավատալով սեփական աչքերին, Ալենին Նիկոլը որոշել է ուղարկել «ռինգ»՝ իբր ջախջախելու ընդդիմությանը:
Հիշեցնենք, որ Ալենն այն մարդն է, որը «Իմնինիմի»-ի տղաների դեմ օրեր առաջ «գործ էր տվել». նրան դուր չի եկել այն պատասխանը, որը հետևել է իր կողմից տղաների հասցեին հնչեցված էպիտետներին: Սա այն մարդն է, որը առավելապես հանրահռչակվել է մարդկանց վրա թքելով ու Նիկոլի նվիրյալ մայրիկով, որ ցուցարարներին միջնամատ էր ցույց տվել ու վերևից թքել:
Տարօրինակ է ստացվել Ալենի խոսքի տոնը. նա հարց է ուղղել՝ արդյոք ընդդիմադիր ԶԼՄ-ները կհամարձակվե՞ն իրեն հարցազրույցի հրավիրել: Իսկ ինչո՞ւ պետք է խուսափեն, եթե ՔՊ-ի ու Ալենի հացեին հնչող մեղադրանքները բնավ անհիմն չեն, ընդհակառակը՝ ահավոր հիմնավոր են. դժվար թե ԶԼՄ-ներն առիթը բաց թողնեն՝ ՔՊ-ի դիմակը պատռելու, այդ ուժի ողջ սնամեջությունն ի ցույց դնելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4883
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



