
Գուգոյի ասածը նույնիսկ նոնսենս էլ չէ, սա ուղղակի շարքային անասունություն է, քանի որ ոչ մի հասուն արարած չի կարող տեսնել տարբերություն ազգային շահերի ու պետական շահերի միջև: Աշխարհում կա՞ մի երկիր, որի օրենսդիր մարմնի իշխանական անդամը կարող է այսպիսի կատարյալ ապուշություն դուրս տալ՝ փիլիսոփայի դեմք ընդունելով:
Թերևս միայն մեկ դեպքում կարող է պետության շահը տարանջատ դիտարկվել ազգային շահից. ազգային ու պետական շահերը նույնական չեն կարող դիտարկվել բացառապես այն երկրում, որը զավթված է ապազգային իշխանությունների կողմից, այն պետությունում, որի իրական տերը այդ պետութան տարածքում ապրող տիտուլային էթնոսը չէ: Բայց մի՞թե Հայաստանն այդպիսին է:
Ցավոք, հայաստանյան իշխանությունները ձևով գուցե հայկական, բայց բովանդակութամբ միանգամայն թշնամական, թուրքական իշխանություններ են: Սրանք կառուցում են մի պետություն, որը վերջնարդյունքում ոչ մի կապ չի ունենալու հայ ժողովորդի կենսական շահերի հետ, կառուցում են մի Հայաստան, որտեղ ապրող հայի համար այն օտար մի ինչ-որ գոյացություն է լինելու՝ թուրքի ազգային շահերը սպասարկող:
Գուգոյի խոսքերում թուրքական հեռահար ծրագրերի ստվերն է թափառում՝ ժամանակ առ ժամանակ կամա-ակամա ինքնաբացահայտվելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1310
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել