«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի և Արագածի տարածաշրջաններում սաստիկ բուք է, ինչի պատճառով ճանապարհը դժվարանցանելի է: Ժամը 12։20-ի դրությամբ, սատիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Արտաշավանից մինչև Ծիլքար ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթևեկելուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել