
«Ես ընկերներիս հետ եկել եմ Թուրքիայից։ Մենք դեմ ենք նացիստներին, գիտենք, թե ինչ է կատարվում այստեղ և ինչ է կատարվում Ուկրաինայում։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը կռվում է ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ այն նացիստների դեմ, որոնք կառավարում են այն»,- ասել է թուրք կամավորներից մեկը:
Նրա խոսքով՝ ինքը մի քանի տարի սովորել է Մոսկվայի համալսարանում, ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, լավ ծանոթացել ռուսական մշակույթին։
Թուրքիայից ժամանած կամավորը պարզաբանել է, որ ծառայել է թուրքական բանակում, սակայն չի մասնակցել զինված հակամարտությունների։
Մեկ այլ թուրք կամավոր էլ նշել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի նմանությունը։
«Այսօր մենք իմպերիալիստների և նացիստների դեմ ենք, և Ռուսաստանը ամեն դեպքում կհաղթի այս պատերազմում»,- ասել է նա։
Թուրք կամավորը հավելել է, որ այժմ ինքն ու իր հայրենակիցները պատրաստություն են անցնում և ընտելանում ՌԴ բանակի չափանիշներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել