Ամեն անգամ, երբ այս կամ այն առիթով ՔՊ-ականներն ու պարագլուխը մարդամեջ են ելնում, «ջրի երես դուրս գալիս», ավելորդ անգամ փաստվում է սրանց ու հանրության միջև առկա կապի չլինելիությունը: Պատերազմից հետո թե՛ Նիկոլի, թե՛ մյուս ՔՊ-ականների համար «Եռաբլուր» այցելությունը դարձել է մահվան հավասար մի բան. խայտառակվում են մինչև վերջ, գլուխները կախում ու «բերանները ջուր են անում»՝ այդպես էլ չկարողանալով նորմալ պատասխանել օդում թևածող այն հարցերին, որոնք շաղախված են հայ զինվորների արյամբ ու նրանց մայրերի արցուքներով:

Այս տարին էլ չեղավ սրանց համար բացառություն. հովիկաղազարյանները, հակոբասլանյանները, սասունմիքայելյանները ալենսիմոնյաններն ու նիկոլփաշինյաններն էլի ապացուցեցին, որ ոչ մի ընդհանուր բան չունեն հայոց վշտի ու հայրենիքի հետ, որ վարձու մարդասպանների մի կույտ են՝ թուրքերից պատվեր ստացած:

Իհարկե, մեծ տարբերություն կա նրանց այսօրվա կենսամակարդակի ու նախահեղափոխական փուլում ունեցած սոցիալական ստատուսի միջև. հիմա ոչ միայն փողին փող չեն ասում, այլև երևելի այրեր են դարձել, պետություն են ներկայացնում ու փառավորվում: Այո՛, գուցե փառավորվում են,բայց միայն իրենք իրենցով ու իրենց միջավայրում, քանի որ դրանից դուրս նրանց երեսին ուղղակի թքում են ու արտաթորում, մայրիկներին լացացնում են ու շան օրը գցում:

Եվուրեմն՝ քանի՞ կոպեկ արժի սրանց կյանքը, սրանց ապրածն ու ապրելիքը: Լավ չէ՞ր՝ լինեին տաքսիստ կամ գործազուրկ, բայց այսքան թուքումրի չարժանանային, սերնդեսերունդ չանիծվեին, թուրքերի հարճ չդառնային, որ մեռնելիս գոնե մի օղորմի տվող ունենային:

Ցավոք, գործ ունենք մարդկային մի խմբի հետ, որի համար ո՛չ հայհոյանքը, ո՛չ էլ օրհնանքն արժեք չունեն. արանց համար միակ արժեքը թուրքական փողերն են, որոնցով տռզել են իրենց ջեբերը՝ «Եռաբլուրի» մեծացման ու համապատասխանաբար մատաղ սերնդի թվաքանակի կրճատման դիմաց: Բայց դեռ բնակչության թվաքանակի կրճատմանը միտված միջոցառումներն ամբողջությամբ իրենց լրմանը չեն հասել. դեռ Սյունիքը պիտի տան ու առնվազը Սևանի կեսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել