
Թե ինչու են ծնողներին արգելել մոտենալ իշխանության ներկայացուցիչներին, իհարկե, պարզ է. ճղճղան Նիկոլին հազարավոր ոստիկաններով պահում են, որ անմեղ զոհերի ծնողները աչքերը չհանեն, քանի որ ՔՊ-ականներն էլ գիտեն, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե իրենցից մեկնումեկը կամ պարագլուխը կենդանի-կենդանի ընկնի ծնողների ձեռքը:
Միաժամանակ ծիծաղելի է թվում Ասլանյան Հակոբի այն կոչը, թե պետք է սովորել հարգել պետությունը: Պետության հանդեպ հարգանքի մասին է խոսում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի թիմակիցներն ու անձամբ ինքը ամեն օր ջախջախում են պետության հիմնասյուները, այն ծայրաստիճան արժեզրկում ու դարձնում թշնամու ոտքի կոխան: Ասլանյան Հակոբը չգիտի՞ կարգը, որ նախ հարկ է, որ պետական այրերը հարգեն պետությունը ու հետո միայն դրա հանդեպ հարգանք պահանջեն շարքային քաղաքացիներից, որոնց համար օրինակ են պետական այրերը: Բայց Հայաստանում ոչ թե պետական այրեր են, այլ՝ գերազմանափոր լածիրակներ, որոնք, փողը թուրքից վերցնելով, շարունակում են փորել Հայաստանի գերեզմանը՝ Աննայի ֆեյսբուքյան ստատուսներին իմաստ հաղորդելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1272
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել