Պետության հանդեպ հարգանքի մասին է խոսում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի թիմակիցներն ու անձամբ ինքը ամեն օր ջախջախում են պետության հիմնասյուները


16:41 , 28 հունվար, 2023
«Եռաբլուրում» «երկիրը թալանից փրկած» ՔՊ-ական Ասլանյան Հակոբը լրագրողի հարցին՝ իրեն հաճելի՞ է, երբ ծնողներին թույլ չեն տալիս մոտենալ կառավարության անդամներին, պատասխանել է.«Ծնողները թող իրենց նորմալ պահեն. էս «Եռաբլուրը» մենակ էդ ծնողներինը չի…ցավը ճղճղան չի լինում»: Միաժամանակ ծերուկը կոչ է արել «պետութուն հարգել» սովորել:

Թե ինչու են ծնողներին արգելել մոտենալ իշխանության ներկայացուցիչներին, իհարկե, պարզ է. ճղճղան Նիկոլին հազարավոր ոստիկաններով պահում են, որ անմեղ զոհերի ծնողները աչքերը չհանեն, քանի որ ՔՊ-ականներն էլ գիտեն, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե իրենցից մեկնումեկը կամ պարագլուխը կենդանի-կենդանի ընկնի ծնողների ձեռքը:

Միաժամանակ ծիծաղելի է թվում Ասլանյան Հակոբի այն կոչը, թե պետք է սովորել հարգել պետությունը: Պետության հանդեպ հարգանքի մասին է խոսում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որի թիմակիցներն ու անձամբ ինքը ամեն օր ջախջախում են պետության հիմնասյուները, այն ծայրաստիճան արժեզրկում ու դարձնում թշնամու ոտքի կոխան: Ասլանյան Հակոբը չգիտի՞ կարգը, որ նախ հարկ է, որ պետական այրերը հարգեն պետությունը ու հետո միայն դրա հանդեպ հարգանք պահանջեն շարքային քաղաքացիներից, որոնց համար օրինակ են պետական այրերը: Բայց Հայաստանում ոչ թե պետական այրեր են, այլ՝ գերազմանափոր լածիրակներ, որոնք, փողը թուրքից վերցնելով, շարունակում են փորել Հայաստանի գերեզմանը՝ Աննայի ֆեյսբուքյան ստատուսներին իմաստ հաղորդելով: