Ինչպես հայտնի է, օրերս Կառավարությունը որոշում է ընդունել փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառը փակելու մասին՝ այդպես էլ ոչ մի այլընտրանքային աշխատանք չառաջարկելով այն բազմաթիվ առևտրականներին, որոնցից շատերը տասնամյակներ ի վեր իրենց օրվա ապրուստը վաստակել են տոնավաճառում առևտուր անելով: Որպես պատճառ կամ, ավելի ճիշտ, պատրվակ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ծանուցման հիմքով մատնանշվել է հրդեհային անվտանգության կանոններին անհամապատասխանությունը: Այնինչ ըստ տոնավաճառի տնօրինության՝ այն բանից հետո, երբ նախորդ տարվա հոկտեմբերին տեսչական մարմինն արձանագրել էր խախտումներ, դրանք իրենք շտկել են, և հիմա միայն հակածխային համակարգի բացակայության խնդիրն է մնացել չլուծված, որը սեղմ ժամկետներում լուծելու պատրաստակամության մասին տնօրինությունը տեղյակ է պահել պատկան մարմիններին, ինչը, սակայն, ոմանց անհամոզիչ է թվացել. Նիկոլը կպած ուզում է փակել տոնավաճառը:

Միանգամից հարց է առաջանում՝ ինչո՞վ կարելի է բացատրել իշխանությունների այսօրինակ սկզբունքայնությունն այն դեպքում, երբ հակածխային համակարգի հետ կապված խնդիրներ ունի ոչ միայն «Մալաթիան», այլև՝ բազմաթիվ այլ առևտրի կենտրոններ ու «յառմռկաներ», ինչը, սակայն, չի խանգարում վերջիններիս հանգիստ աշխատել:

Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե իշխանությունների այսօրինակ սկզբունքայնությունը պայմանավորված է «Սուրմալուի» ողբերգական դեպքով, որի պատճառով ոչ միայն վարի գնաց մի ամբողջ տոնավաճառ, այլև մեծապես տուժեց նաև մյուս առևտրի խոշոր կենտրոնը՝ «Փեթակը»: Բայց հայաստանյան իրողություններին լավ ծանոթ լինելու դեպքում պարզ է դառնում, որ գործ ունենք քողարկված պրոցեսի հետ՝ ինչ-որ մեկի բիզնեսը նման մեթոդներով ծաղկեցնելու:

Փաստ է, որ այն օրվանից, երբ Գռզոն դարձավ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը, նրան պատկանող «յառմրկաների» գործին խփող մյուս տոնավաճառների գործերը սկսեցին թարսվել, իսկ Գզոյի «օբյեկտները»՝ ծաղկել: Օրինակ՝ «Սուրմալուում» կատարվածից ու «Փեթակի» հետ տեղի ունեցածից հետո, ասում են, Գռզոյի «Երևան» տոնավաճառում կլիենտի պրոբլեմ է՛լ չկա, ու լավ էլ առևտուր է գնում: Այսինքն՝ եթե «Սուրմալուի» պայթյունը ողբերգություն դարձավ բազմաթիվ ընտանիքների համար, ապա Գռզոյի համար այն դարձավ լրջագույն բիզնես ձեռբերում:

Կասկածից վեր է,որ «Մալաթիայի» շուրջ ընթացող պրոցեսներում անձամբ Գռզոյի մատը խառն է: Մատին փաթաթան արած անվտագային խնդիրը, որը, փաստորեն, տոնավաճառի տնօրինությունը լուծել է ու լուծում է, Կառավարությունը իր սիրելի օլիգարխի «սրտին յուղ քսելու» խնդիր է լուծում հենց հիմա՝ է՛լ ավելի տռզեցնելու Գռզոյի ու «մտավորականի կենցաղով ապրող» Նիկոլի «ջեբերը»՝ «Ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբուքնով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել