Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը հունվարի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում ևս հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հունվարի 17-ի ցերեկը կգրանցվի -1…+1 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 1-3 աստիճան ցուրտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել