
Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՔՊ-ի շարքերը համալրած ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանն է, ուստի հանձնաժողովը նախագահի պարտականությունները կդնի մեկ այլ անդամի՝ Սարգիս Խանդանյանի վրա։ ՔՊ-ում չեն բացառում, որ մոտ ապագայում Աղաջանյանը կհրաժարվի նաեւ մանդատից․ նա նեղ միջավայրում անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, ուզում է գլուխը րոպե առաջ ազատել ու գնալ դեսպան՝ եվրոպական որեւէ երկիր։ Ասում են՝ նրա երազանքի երկիրը Ֆրանսիան է, որտեղ սովորել է, եւ որտեղ նրա ընտանիքը սեփականություն ունի, սակայն այս երազանքը վերեւից դեռ հավանության չի արժանացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել