Ինչքա՞ն քաղաքականապես միամիտ պետք է լինեն այն մարդիկ, ովքեր կարծում էին, թե Հայաստանը կարող է այսպես ասած ապտակել Ռուսաստանին, մի պետության, որը փաստացի տարիներ շարունակ ապահովել է Հայաստանի անվտանգությունը` անկախ վատ և լավ հետևանքներից, և գնալ դեպի Եվրամիություն... Մի՞թե հասկանալի չէր, որ դա տեսականորեն է միայն հնարավոր, բայց ոչ մի պարագայում գործնականում... Ինչպե՞ս էիք դա պատկերացնում, ըստ ձեզ, ինչպե՞ս պետք է Ռուսաստանը դա թույլ տար, այն էլ այս լարված ժամանակահատվածում... Զարմանալի քաղաքական ռոմանտիզմ է տիրում շատերի մոտ, կարծես թե ինչ-որ մեկի համար գաղտնիք է, որ թույլ պետությունների որոշումները միշտ էլ կախված են եղել հզորներից, և ասել, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է, պետք է վստահ քայլերով գնար դեպի Եվրամիություն` առանց հաշվի առնելու դրանից բխող հետևանքները, առնվազն քաղաքական ռոմանտիզմ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել