Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի դեմ հայցի վերաբերյալ հիմնական փաստաթուղթն ուղարկել է Միջազգային դատարան, հայտնում է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը։

«Սա կարևոր քայլ է Հայաստանի դեմ մեր երկրի կողմից հարուցված միջազգային դատական հայցերի զարգացման գործում՝ համաձայն Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի։ Դատարան ներկայացված փաստաթուղթը հիմնված է հազարավոր էջերի ապացույցների վրա, որոնք վկայում են «ադրբեջանական հողերի» (չակերտները՝ Tert.am) 30-ամյա «օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) ընթացքում «Հայաստանի կատարած հանցագործությունների» (չակերտները՝ Tert.am) մասին։ Փաստաթուղթը մանրամասն տեղեկություններ է պարունակում իրենց «հայրենի հողերում» (չակերտները՝ Tert.am) «սպանված և վտարված» (չակերտները՝ Tert.am) ադրբեջանցիների, ինչպես նաև նրանց էթնիկ և ազգային պատկանելության պատճառով «հալածանքների և զտման» (չակերտները՝ Tert.am) մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել