Երեւանում տարբեր հատվածներում քաղաքացիները ահնազանդության ակցիաներ են իրականացնում: Մասնավորապես, քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների։ Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան:

Բացի դրանից Դավթաշենում եւս ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը: «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է»,-նշում են նրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել