Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին։ Որովհետև մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից ինչ-որ ակնկալիքներ են սպասում երեխաները։ Մեր երեխաներն էլ հաց չունեն ուտելու, սոված են»,- գրել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել