Հայաստանի վերադիրքավորումը խառնել է Ադրբեջանի և Թուրքիայի խաղաթղթերը։
Մեր ազգը կրկին զրկանքների միջով է անցում և անցնելու, շրջափակված Արցախը այդ զրկանքների մի մասն է, սակայն, կարծում եմ, որ շանտաժը չպետք է աշխատի, և այդ զրկանքներին դիմանալը հենց կլինի խաղաթղթեր խառնել։
Բաքվի բռնապետի կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետությունում իշխանության փոփոխությունը խոսում է նրա մասին, որ ներքին կյանքի կնճիռները այլևս ակներև են։
Ադրբեջանի ներքին վերադասավորումներն ուղիղ կապ ունի նաև Հայաստանի արտաքին վերադիրքավորումների հետ , Բաքվի բռնապետը փորձում է կանխարգելիչ միջոցառումների միջոցով չեզոքացնել, կամ գոնե մինիմալի հասցնել այն հնարավոր հարվածները, որոնք կարող է ստանալ ոչ միայն միջազգային խաղացող գործընկերներից, այլ նաև հենց իր ավագ եղբայր Թուրքիայից։
Այս փուլում Ադրբեջանի ամենամեծ սխալը Բերձորի միջանցքի փակումն էր, ինչն էլ առաջացրեց մի այնպիսի իրավիճակ, որտեղ նա մնացել է միայնակ իր ստեղծած խնդիրների հետ։ Բերձորի միջանցքը բացվելու է, սակայն Բաքվի բռնապետը իր հասարակության աչքին հայտնվելու է խայտառակ իրավիճակում և այդքան վեր-վեր թռչելը ծանր հետևանքներ կարող է առաջացնել, ընդհուպ հնարավոր է, որ հենց Բերձորի միջանցքի բացումը պատճառ դառնա, որ ներքին քաղաքկան կյանքում իրադարձություններ զարգանան․․․ Մի խոսքով, մեր վերադիրքավորումը, շանտաժներին չտրվելը, անվտանգության երաշխիքների պահանջը օրակարգային դարձնելը ամբողջութամբ խառնեց Բաքվի բռնապետի խաղաթղթերը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել