Lurer.com-ը գրում է.

Քաթարում 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից հետո տարածվեցին կադրեր, որտեղ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ջերմորեն գրկում է մի կնոջ, ում ի սկզբանե համարում էին, որ խաղացողի մայրն է։

Սակայն, ըստ Mundo Deportivo-ի, եզրափակիչ խաղի ավարտից հետո խաղադաշտ մտած կինը, որ գրկել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստին, ոչ թե Մեսսիի մայրն է, այլ հարավամերիկյան թիմի շեֆ-խոհարար Անտոնիա Ֆարիասը։

Նա ուղեկցում է Արգենտինայի հավաքականին յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Արգենտինան 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթեց Ֆրանսիային։ Երկու հիմնական խաղակեսերն ավարտվեցին 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ ստացվեցին արգենտինացիները՝ 4:2: Մեսսին դուբլի հեղինակ դարձավ և իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ դառնալով հանդիպման և ամբողջ մրցաշարի լավագույն խաղացողը։

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել