Այսօր նիկոլենք ԱԺ արտահերթ նիստ են գումարում։
Ի թիվս այլոց փորձելու են փոփոխություններ մտցնել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում, որով ԱԱԾ արխիվները ոչնչացնելու հնարավորություն կստանան։
Օրենքի ներկա ձևակերպումն այսպիսին է.
«Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»։
Նիկոլականներն առաջարկում են փոխել այս նախադասությամբ.
❗❗❗ «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։
Այսինքն օրենքի առաջարկվող տարբերակով նախ՝ հնարավորություն են ստեղծում ոչնչացնելու ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը ներկա օրենքով ընդհանրապես նախատեսված չէ, երկրորդը՝ հնարավոր է դառնում արխիվային նյութերը ոչնչացնել ոչ թե օրենքով, այլ «այլ իրավական ակտերով» (իրավական ակտի օրինակ է կառավարության որոշումը, ՏԻՄ որոշումը ևն), ըստ էության՝ Նիկոլի քմահաճույքով։
Ես իրավաբան չեմ, բայց ինչքանով որ ես եմ հասկանում, այս փոփոխությունները հնարավորություն կտան Նիկոլին հետին թվով լիքը բան մաքրելու, ջնջելու, «պարզաջրելու»։ Դե իսկ Աղրիդաղ Միրզոևի ուրախությանը հաստատ չափ ու սահման չի լինի... Եթե սխալվում եմ, կխնդրեմ իրավաբան ընկերներիս մեկնաբանել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել