Այսօր Թեհրանում Բաքվի բռնապետսկան վարչախմբի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի գործողության ժամանակ իրանցի երիտասարդ ցուցարարները բարձարաձայնել են նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում բռնաճնշումների, ձուլման և «սպիտակ» ցեղասպանության քաղաքականության զոհ թալիշ ժողովրդի իրավունքների մասին։

Լինելով մերձավորարևելյան գերտերություն Իրանը խորհում, ծրագրում և գործում է շատ ավելի համընդգրկուն տրամաբանությամբ։

Մասնավորապես, այն դեպքում, երբ Բաքվի բռնապետսկան վարչախումբն Անկարայի իր օպերատորների անմիջական մասնակցությամբ փորձում է առաջ մղել նաև Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը կտրելուն միտված տխրահռչակ «թուրանական միջանցքի» գաղափարը, իրանական կողմից մեթոդաբար հող է նախապատրսատվում այդ «միջանցք» կոչեցյալը գրողի ծոցը ուղարկելու բազմաքայլ գործողությոյն, որի բաղադրիչներից են լինելու ոչ միայն Հայաստան-Իրան հազարամյակների սահմանի անվտանգության պահովումն, այլ նաև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման հարավային թալիշաբնակ շրջաններում և Նախիջևանում իրանական ազդու ներկայության ապահովումը։

Նման գործելաոճն, ըստ էության, օրինակելի է, քանզի, եթե ցանկանում ես թշնամուն զրկել Արցսխի և Սյունիքի նկատմամբ լկտի հավակնություններից պետք է այդ թշնամին, պատկերավոր ասած, այյ Արցախներ ստանա տեղաբնիկ ժողովուրդների բանտ իր արհեստածին կազմավորման մի քանի այլ կետերում, ինչի վերջնանպառակը պետք է լինի այդ արհեստածին գոյացության վերակազմավորումը բնականոն ազգային մի քանի պետության տեսքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել